Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Տարածաշրջանային խաղաղարարի դերում` Թուրքիա՞ն

Նոյեմբեր 14, 2009թ. 10:10

Պաշտոնական այցով ֆրանսիայում գտնվող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել օժանդակել Թուրքայի ջանքերին՝ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում միջնորդի դեր  կատարելու համար։

Ասադի Ֆրանսիա ժամանելուց 2 օր առաջ Ֆրանսիայում գտնվող Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ  պատրաստ է հանդիպել Ասադին՝ցանկացած տեղում, ցանկացած պահի, առանց նախապայմանների, որպեսզի երկուստեք փորձեն Մերձավոր Արևելքում իսրայելա-սիրիական գործընթացի կարգավորմանն ուղղված քայլեր անել։

Սակայն, Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Սիրիայի նախագահն իր հերթին  հայտարարել է, որ ինքը չի ցանկանում հանդիպել Իսրայելի վարչապետին։

«Եթե Իսրայելի վարչապետի մտադրությունները լուրջ են, նա կարող է իր փորձագետներին ուղարկել Թուրքիա, նույնը կանենք նաև մենք։ Դրանից հետո միայն , եթե իհարկե իրենք շահագրգռված են խաղաղության հաստատմամբ, կարող ենք այդ մասին խոսել»,- ասել է Բ. Ասադը։

Տարօրինակ է, որ տարածաշրջանում   խաղաղություն հաստատելու նպատակով ընտրվել է մի երկիր, որը հայտնի է իր ցեղասպան անցյալով, մի երկիր, որը խաղաղարարի դիմակով փորձում է քողարկել իր արյունոտ դեմքը։

Ի վերջո, թե Արևմուտքը թե Արևելքը շատ շուտով կգիտակցեն, որ  Թուրքիան պարզապես  անկարող  է հանդես գալ խաղարարար երկրի դերում, քանի դեռ չի ընդունել իր ձեռքով իրականացված աշխարհի առաջին Ցեղասպանությունը, ու իր վրայից չի քերել մարդասպանի խարանը, քանի դեռ շարունակում է  ոչնչացնել Արևմտյան Հայաստանի քրիստոնյա բնիկ հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, քանի դեռ շարունակում է այսօր իսկ իր երկիր ներսում  ոտնահարել  ազգային փոքրամասնությունների իրավունքները…

Գոհար Փիլթոյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն