Գլխավոր » Լրահոս

Օբամայի կոչը

Նոյեմբեր 14, 2009թ. 13:06

ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանի հետ նոր պայմանագրի հաստատման:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Տոկիո կատարած այցելության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որով  առաջարկել է Ռուսաստանին վավերացնել և իրականացնել ատոմային փորձարկումների համընդհանուր արգելմանն ուղղված պայմանագիրը:

Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ խաղաղ ատոմային  էներգիան պետք է հասանելի լինի բոլոր երկրներին. «Հաջորդ տարի ատոմային անվտանգության վերաբերյալ մեր համաժողովի ընթացքում մենք ավելի առաջ կգնանք` 4 տարով ապահովելով  համաշխարհային պաշարների անվտանգությունը»,-հայտարարել է նախագահը:

Ատոմային զենք ունեցող երկրներին Օբաման զինաթափվելու կոչ է անում, իսկ ատոմային զենք չունեցող երկրներին խորհուրդ է տալիս հրաժարվել դրա ստեղծումից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն