Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ն ու ՀՀ-ն կմշակեն համագործակցության նոր ծրագրեր

Նոյեմբեր 14, 2009թ. 13:38

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած մի խումբ գիտնականների եւ ակադեմիկոսների:

Ողջունելով հյուրերին` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար եւ նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը: Միաժամանակ Նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման եւ դրա հետեւողական իրագործման կարեւորությունը:

Իրենց կողմից հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի եւ Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն