Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

«Ադրբեջանի իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ, իսկ դատարանները վերածվել են էժան աճուրդների»

Նոյեմբեր 14, 2009թ. 13:51

korrupcia«Այն հայտարարությունները, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար չի ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, իրականությանը չեն համապատասխանում»,– այս մասին  Ադրբեջանի խորհրդարանում  հայտարարել է  «Ումիդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Իգբալ Աղազադեն: Նա նշել է, թե. « Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի տնտեսությանը, և այդ են վկայում պետական նավթային հիմնադրամից (ՊՆՀ) բյուջեի եկամտային մաս կատարված փոխանցումների մասնաբաժնի ավելացումը: Եթե 2007թ. ՊՆՀ-ից վերցված գումարը կազմում էր պետբյուջեի 9%-ը, 2008-ին` 23%-ը, 2009-ին` 42%-ը, ապա 2010թ.` 50%-ը»:

Պատգամավոր Աղազադեի խոսքով, Ադրբեջանի իշխանությունը ֆինանսական մեծ միջոցներ է հատկացնում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, մինչդեռ առավել  նպատակահարմար էր դրանք ուղղել աշխատատեղերի ստեղծմանը: «Բացի Ապշերոնից, Ադրբեջանի մյուս բոլոր շրջանները գոյատևում են պետական բյուջեի` տարեցտարի ավելացող հատկացումների` դոտացիաների հաշվին»:,-ասել է պատգամավորը:

Տնտեսական ճգնաժամի հետևանք է նաև այն, որ, ըստ ադրբեջանական լատվամիջոցների տարածած հաղորդագրության,  Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում:

Իսկ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթի հոդվածագիրը գրում է. «Կյանքը երկրում ոչ մի միլիմետրով  չի փոխվում դեպի լավը»: Ադրբեջանի իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ, դատարանները վերածվել են էժան աճուրդների, պաշտոնյաներն ու ոստիկանները թալանում են մարդկանց: Դա արդեն վաղուց նկատել են միջազգային կազմակերպությունները»: Թերթն ուշադրություն է հրավիրում իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների կիրառման հաճախակի դարձած դեպքերին ևս:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն