Գլխավոր » Լրահոս

Աբխազիայի պաշտպանության նախարարը նոր ագրեսիայի վտանգ է կանխազգում

Նոյեմբեր 14, 2009թ. 14:29

Եվրամիությունն առաջիկայում մտադրություն ունի արբանյակների օգնությամբ հետևելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռազմական ակտիվությանը։

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանս-Յորգ-Հաբերի խոսքով՝ նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ Եվրամիության  դիտորդները հնարավորություն չունեն այցելել նշյալ երկրներ։ Նա ընդգծել է նաև, որ Եվրամիությունը մտադրություն չունի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։

Եվրամիության անվտանգության քաղաքականության հարցերով դեսպանն էլ Թբիլիսի կատարած այցի ընթացքում, իր հերթին նշել է, որ Եվրամիությունը մեկ անգամ ևս Ռուսաստանի առջև կբարձրացնի Հարավային Օսեթիայում և Աբխազիայում եվրամիության դիտորդների ներկայության անհրաժեշտության խնդիրը։

Աբխազիայում անհանգստացած են իրադարձությունների նման ընթացքով։ Աբխազիայի պաշտպանության նախարար Մերաբ Քիշմարիան հայտարարել է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ Վրաստանը հերթական ագրեսիան է նախապատրաստում Սուխումիի և Ցխինվալիի վրա։ Նախարարի խոսքով՝ այդ մասին են վկայում նաև եվրախորհրդի մտադրությունները՝ արբանյակներով վերահսկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքները։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն