Գլխավոր » Լրահոս

Խուճուճ նպատակներ` թիվ 10 ընտրատարածքում

Նոյեմբեր 14, 2009թ. 15:04

Hmaiak10-րդ ընտրատարածքում նախընտրական կրքերը թեժանում են:

Պատգամավորության թեկնածու, դերասան Վովա Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատգանավորական   մանդատի համար պայքարող թեկնածուներին կոչ է արել գնալ ինքնաբացարկի. «Եթե իսկապես ողջունում ենք Նիկոլի առաջադրումը,  կարևորում ենք նրա թեկնածությունն այս ընտրություններում, պիտի բոլորս ինքնաբացարկ հայտարարենք։ Սրանով մենք նաև ցույց կտանք, որ մեզանից որևէ մեկն «իշխանական պրոեկտ» չի, կեղծ ձևով չի ներկայանում ժողովրդին»:

Նկատենք, որ «իշխանական պրոյեկտ» որակմամբ  պարոն Կոստանյանն ակնարկել էր պատգամավորության թեկնածու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին: Այս հանգամանքը խիստ վրդովեցրել է քաղաքագետին, որն է ArmAr.am-ին փոխանցեց հետևյալը. «Ես  իշխանամետ եմ միայն այնքանով, որ ցանկանում եմ պետությանը փրկել իշխանությունների օլիգարխիկ թևից: Կա քաղաքական իշխանություն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և կա մեկ այլ թև` օլիգարխիկ»:

Հմայակ Հովհաննիսյանը Կոստանյանի `ինքնաբացարկի կոչը մեկնաբանում է այդ «օլիգարխիկ թևի» հեռահար նպատակներով. «Ամեն կերպ ձգտում են ձախողել ընտրությունները: Ցանկանում են կրկնել 8-րդ և 25-րդ ընտրատարածքների սցենարը, երբ 8-րդ-ում պատգամավոր նշանակվեց Սամվել Ալեքսանյանի (լֆիկ Սամոյի) փեսան, իսկ 25-րդում` Գագիկ Ծառուկյանի դրածոն: Հիմա էլ չեն կարողանում նշանակել Մհեր Սեդրակյանի խնամի Էդվարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին»:

Թիվ 10 ընտրատարածքի շուրջ այս բոլոր աղաղակներն ու կոչերն, ըստ քաղաքագետի, միտված են այդ նպատակի իրականացմանը:  Վերջինս համոզված է, որ երկրորդ ընտրության դեպքում, որ կլինի առաջինից 5 ամիս անց, Էդվարդ Մադաթյանը, նշանակվելու ավելի մեծ շանսեր  կունենա:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն