Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արևմուտքը` Արցախի «սողացող սուվերենացման» կողմնակից

Նոյեմբեր 14, 2009թ. 14:38

KarabakhՌուսաստանի ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով, Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացումը կախված չէ հայթուրքական արձանագրությունների վավերացման գործընթացից: Արևմուտքն ու Եվրամիությունը, ըստ քաղաքագետի, ընտրել են Արցախի «սողացող սուվերենացման (ինքնիշխանացման)» տարբերակը, իսկ անկախ Արցախը համարում են Կովկասի նկատմամբ արտաքին հսկողության երաշխիք:

«Արևմտյան աշխարհը հասկանում է, որ Բաքուն, իր ռազմական հզորության ավելացման մասին բոլոր հայտարարություններով հանդերձ, չի համարձակվի Հայաստանի դեմ ուժային գործողության, եթե անհասկանալի լինի Թուրքիա-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան: Բայց Բաքվին կարող են դրսից դրդել պատերազմի, որպեսզի աղմուկի ներքո ուժեղացնեն հսկողությունը Կասպիցի նկատմամբ: Ցանկացած դեպքում Բաքուն մենակ է մնալու, ինչպես Վրաստանը»,– ասել է Տրոֆիմչուկը: Նրա գնահատմամբ, շահագրգիռ ուժերը Վրաստանին մղում են դեպի ԱՄՆ-ը, Հայաստանը` դեպի Թուրքիան, իսկ «Ադրբեջանը սուսուփուս մեկուսացնում են»:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն