Պիտեր Սեմնեբին Գանձակի քաղաքապետի հետ քննարկել է Արցախի հարցը
Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ այցելել է Գանձակ (ներկայումս` Գյանջա), որտեղ նա հանդիպել է քաղաքապետ Էլդար Ազիզովի հետ: Սեմնեբին Ազիզովի հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեմնեբին նշել է, որ վերջին մեկ տարում բանակցային գործընթացում ինտենսիվություն է նկատվում։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել։ Իսկ մեկ տարի առաջ Մոսկվայում նույնիսկ փաստաթուղթ է ստորագրվել, ինչը դրական երևույթ է: Հուսով եմ, որ այդ գործընթացը կշարունակվի», – ասել է Պիտեր Սեմնեբին:
Բացի արցախյան թեմայից, Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչը Էլդար Ազիզովի հետ քննարկել է նաև Գանձակի զարգացման և բարելավման ծրագրեր:
ArmAr.am
Թեգեր` Գանձակ, Եվրախորհուրդ, Էլդար Ազիզով, Պիտեր Սեմնեբի












