Բրյուսելում մեկնարկում է «Արևելյան գործընկերություն» խորհրդաժողովը
Նոյեմբեր 16, 2009թ. 13:05
Բրյուսելում նոյեմբերի 16-17-ը «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի քաղաքացիական հասարակության առաջին խորհրդաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի 240 հասարակական կազմակերպություններ։ ՀԿ-ները ներկայացնելու են գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ։ Եվրամիության կողմից խորհրդաժողովին մասնակցելու են Շվեդիայի արտգործնախարարը, ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
ArmAr.am












