Գլխավոր » Լրահոս

Վրաստանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին

Նոյեմբեր 16, 2009թ. 15:12

Նոյեմբերի 15-ից Աբխազիայում միջազգային հեռախոսազանգերը կիրականացվեն ռուսաստանյան հեռախոսային կոդերով։ Վրացական կոդը ուժի մեջ կլինի մինչև 2010թ. հունվարի 1-ը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ այսօր բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին։ Քանի որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, ուղերձը փոխանցվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով։

Վրացական կողմը դիմել է նաև հեռահաղորդակցության միջազգային գործակալություն՝ խնդրելով  իր վերաբերմունքն արտահայտել կատարվածի նկատմամբ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն