Տիգրան Սարգսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա` մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ:
ArmAr.am












