Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Հարցականի տակ է Ադրբեջանի` ԵԽ անդամակցությունը

Նոյեմբեր 16, 2009թ. 15:23

Մի քանի օր առաջ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Անդրես Հերկելը և Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը մտահոգություն էին հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնանա Գաջիզադեի և Էմին Միլիի ազատազրկման դատավճռի վերաբերյալ` նշելով, որ «այդ հարցը հերթական հարվածն է խոսքի ազատությանն Ադրբեջանում և լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարացման ճանապարհին»։ Զեկուցողները հավելել են, որ «անիրավահավասար մեղադրանքները, հետաքննության թափանցիկության բացակայությունը, փակ դատական նիստերը և ծեծկռտուքի մյուս մասնակիցների անպատժելիությունը մտահոգության առիթ են հանդիսանում երկրում ոստիկանության և դատարանի անկախության հարցում»:

Այսօր արդեն ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, որ եթե Ադրբեջանի վրա հնարավոր չէ ազդել ԵԽի հանդեպ պարտավորություններով, ապա օրակարգում հարցականի տակ կդրվի միջազգային կազմակերպության շարքերում երկրի անդամության հարցը։

«Մենք միշտ զարմանում ենք նման արդարադատություն տեսնելով։ Չնայած նրանց մեղադրել են խուլիգանության մեջ՝ մեղադրանք ներկայացնելու պատճառն ինչ-որ այլ բան էր։ Ես երկար ժամանակ եմ հետևում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին և կարող եմ ասել, որ դա ինձ չզարմացրեց։ Միևնույն ժամանակ մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության վիճակով: ԵԽ չունի միջոցներ եւ լծակներ իրավիճակը անմիջապես շտկելու համար: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, այդ պարտականությունների  մասին հիշեցնելն է։ Երբ նման բան է տեղի ունենում, մենք երկրի ղեկավարությունից պահանջում ենք բացատրություն իր գործողությունների համար: Մենք հավատում ենք, որ ժամանակի ընթացքում դա իր ազդեցությունը կթողնի ԵԽ-ում Ադրբեջանի ներկայության հարցում»,– ասել է Յագլանդը և հավելել. «Մեզ անդամակցել կարող են միայն այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են մեր չափանիշներին եւ կիսում են կազմակերպության արժեքները»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն