«Արևելյան գործընկերությունը»` հանուն համագործակցության
Եվրամիության «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակություն ֆորումի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ը:
Նիստին կմասնակցեն «Արևելյան գործընկերության» վեց մասնակիրց երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովաի և Ուկրաինայի մոտ 240 հասարակական կազմակերպություններ:
Հանդիպման հիմնական նպատակը մասնակից երկրներում քաղաքացիական հասարակության ու իշխանությունների միջև երկխոսությունների ու համագործակցության հեշտացումն է ու աջակցությունն այդ համագործակցության կայացմանը:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը մինչ 2013 թվականը նախատեսում է մասնակից երկրներին տրամադրել մոտ 600 մլն Եվրո: Տրամադրվելիք գումարը նախատեսված է ծառայեցնել պետական կառույցների ամրապնդմանը, սահմանների վերահսկմանը և փոքր ու միրջին ձեռնարկությունների աջակցությանը:
Ծրագիրը ԵՄ անդամակցության հնարավորություն չի նախատեսում, բայց ենթադրում է մտերմացում տարածաշրջանային այս կազմակերպության հետ ` ներառյալ վիզայի ռեժիմի դյուրինացումն ու համագործակցությունն էներգետիկայի ոլորտում:
ArmAr.am












