Գլխավոր » Լրահոս

Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը` ուսանողների միջազգային օրվա առթիվ

Նոյեմբեր 16, 2009թ. 16:22

Ashotyan«Սիրելի ուսանողներ,
Ուսանողների միջազգային օրը` նոյեմբերի 17-ը, ողջ աշխարհում նշվում է առանձնակի ջերմությամբ` որպես ուսանողների համերաշխության օր: Ավելի քան կես դար առաջ աշխարհի ուսանողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին  ընդդեմ ֆաշիզմի` ապացուցելով պայքարի իրենց անմնացորդ նվիրումն ու հաղթանակի հասնելու անկոտրում կամքը:
Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրներում ամենօրյա խնդիրների, այնպես էլ գլոբալ ու համամարդկային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Հայ ուսանողները ևս այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Եվ ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ձեր ձգտումներով ու մասնագիտական գիտելիքներով, երազանքներով ու հաստատակամությամբ:
Շնորհավորում եմ բոլորիդ` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, և ցանկանում, որ առավել պատասխանատվությամբ մասնակցեք մեր երկրի գիտակրթական ու հասարակական գործընթացներին և ձեզ բնորոշ լավատեսությամբ ու եռանդով համախմբեք ոչ միայն մյուս երիտասարդներին, այլև ողջ հասարակությանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն