Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանի սխալը ԼՂՀ խնդիրը միջազգայնացնելն է
Նոյեմբեր 16, 2009թ. 16:56
Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի համար ստեղծված ներկայիս անբարենպաստ իրավիճակն այդ երկրի սկզբունքային սխալի հետևանք է: «Իսկ Ադրբեջանի սխալը Ղարաբաղի հարցը միջազգայնացնելն էր»,-ասել է վերլուծաբանն ու հետևություն արել. «Ադրբեջանի ազգային շահը թելադրում էր բացառել ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային քննարկումների օրակարգից»:
Բաքուն Ղարաբաղի հարցը պետք է լուծեր Երևանի հետ, ինչպես վարվում է Անկարան, եզրակացրել է Տարասովը:
ArmAr.am












