Ական՝ ատոմակայանի շրջակայքում
Նոյեմբեր 16, 2009թ. 16:35
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ծայրամասում, որ Հայաստանի ատոմակայանի տարածքից ընդամենը 300մ հեռավորության վրա է գտնվում, երեք օր առաջ ական է հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, տեղի ոստիկանությունը, ատոմակայանի ղեկավարությունը։ Տեղի ունեցածի մասին տեղյակ է պահպել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի ԱԱ ծառայությանը։












