«Սպիտակ տունը մեծ ուշադրություն է հատկացնում Ղարաբաղյան խնդրի լուծմանը»
Վաշինգտոնը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում առաջխաղացում կլինի:
Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնն ԱՊԱ գործակալությանն ասել է, որ Սպիտակ տունը մեծ ուշադրություն է հատկացնում Ղարաբաղյան խնդրի լուծմանը եւ այդ ուղղությամբ պատրաստ է անել հնարավոր ամեն բան:
«ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանն ու Ադրբեջանը տեսնել որպես բարիդրացիական հարաբերություններ ունեցող բարգավաճող երկրներ»- ասել է նա:
Անդրադառնալով Անկարա- Երեւան հարաբերությունների կարգավորմանը` Ռոսս Ուիլսոնը նկատել է, որ գործընթացը չի սկսվել Վաշինգտոնի նախաձեռնությամբ: «Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորումն իսկապես պատմական իրադարձություն է ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանում եւ Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպանը:
ArmAr.am












