Գլխավոր » Լրահոս

Արկադի Ղուկասյանը կոչ է արել Սփյուռքին շարունակել պահանջատեր լինել

Նոյեմբեր 16, 2009թ. 18:00

Arkadi Khukasyan«USA Armenian Life» պարբերականը, հղում անելով «Նոյյան տապան» գործակալությանը, գրում է, թե այս օրերին Արցախի նախկին նախագահ, ներկայումս հատուկ հանձնարարությունների հարցով ՀՀ դեսպան  Արկադի Ղուկասյանը Միացյալ Նահանգներում ու Կանադայում է, որտեղ հանդիպում և զրուցում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նվիրաբերություններ անել նոյեմբերի 26-ին կայանալիք` Շուշիին նվիրված տելեմարաթոնին։

Պարբերականին հետաքրքրել է ԼՂՀ նախկին  նախագահի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են   հայ-թուրքական հարաբերություններին: Այս առումով պարբերականը նկատում է. «Արկադի Ղուկասյանի ելույթի նշանակալի մասը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին, և նրա ելույթը բավականին քաղաքականացված էր։ Նա մատնանշեց արձանագրությունների համատեքստում բազմաթիվ խնդիրներ։ Միևնույն ժամանակ նա անընդհատ ընդգծում էր նախագահի անձնուրաց հայրենասիրությունը»,-գրում է «USA Armenian Life»-ը:

Թերթը գրում է, որ Ա. Ղուկասյանն ասել է, թե լավ է հասկանում Սփյուռքի մտահոգությունները. «Ես հասկանում եմ, որ Սփյուռքի հետ երկխոսությունը սկսվեց գործընթացի վերջում միայն, և սա, անկասկած, մեծ սխալ էր։ Ես նաև չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես Սփյուռքի պայծառ մտքերը չընդգրկվեցին այս գործընթացում,-Արկադի Ղուկասյանի խոսքերն է փոխանցում պարբերականը, ապա ավելացնում,- հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը սխալ է թույլ տվել, սակայն նա նվիրված ու հայրենասեր քաղաքական գործիչ է՝ գործընթացի ողջ պատասխանատվությունն իր ուսերին կրող»։

Իր ելույթի ավարտին Արկադի Ղուկասյանը  կոչ է արել Սփյուռքին` շարունակել ակտիվ ու պահանջատեր լինել Ցեղասպանության ճանաչման հարցում։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն