Գլխավոր » Լրահոս

Եվրպային դուր չի գալիս թուրքական մշակույթը

Նոյեմբեր 16, 2009թ. 19:12

Պատասխանելով Եվրախորհրդարանի նախագահ Եժա Բուզեկի այն հայտարարությանը, թե Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին խոչընդոտում է այդ երկրի մշակույթային «հարստությունը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն Մադրիդում հայտարարել է. «Մեր հարստությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի վրա:  Մեր մշակույթը դուր է գալիս, թե ոչ, Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի մի մասը»:

Դավութօղլուն միաժամանակ ներկայացրել է, Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ուղղությունը, այդ թվում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին:

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իսպանիան, երբ 2010 թվականին վեց ամսով կստանձնի Եվրամիության նախագահությունը,  իր աջակցությունը ցույց կտա Թուրքիային` Եվրամիության անդամակցության հարցում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն