Անհավասար մրցակցություն
Նոյեմբեր 17, 2009թ. 14:36
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել վարույթ հարուցել դեղորայքի շուկայում գործող առավել խոշոր 19 ընկերությունների դեմ։
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում դեղերի շուկայում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ բարձրացել են հատկապես հակավիրուսային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետի դեղորայքի գները, ինչի հետևանքով անհավասար մրցակցային դաշտ է ստեղծվել և արձանագրվել են մրցակցային օրենսդրության խախտումներ։
Վերոնշյալ 19 ընկերությունների շարքում են «Նաթալի Ֆարմը», «ԱրՖարմացիան», «Արփիմեդը», «Ալֆա Ֆարմը»:
ArmAr.am












