Իզմիրում գումարվել է հոգևոր համագումար
Թուրքիայի Իզմիր քաղաքում սկսվել է պատվավոր հյուպատոսների 9-րդ համագումարը, որին մանակցում են 80 երկրների հոգևոր ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանից:
Համաշխարհային տարբեր կրոնի ներկայացուցիչները համագումարում հանդես են եկել խաղաղության կոչով: Ըստ նրանց, դա հնարավոր է միայն ազգերի համագործակցության միջոցով:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես կրոնական, այնպես էլ տնտեսական և սոցիալական բնույթի հարցեր: Համագումարին ավելի ուշ միանալու է նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, որն արդեն ժամանել է Անկարա: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպումից հետո մեկնելու է Իզմիր:
Տեղեկացնենք, որ համագումարը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը, իսկ քննարկման հիմնական թեմաները կլինեն` աշխարհի տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացումն ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված բնակչությանն օգնելու ուղիների մշակումը:
ArmAr.Am












