Հերթական սպանությունն ու ինքնասպանությունը ադրբեջանական բանակում
Նոյեմբեր 17, 2009թ. 15:02
Ադրբեջանի բանակում անասելի չափերի է հասել սպանությունների թիվը: Սարսափելի դեպք գրանցվեց Նախիջևանի զորամասերից մեկում` նոյեմբերի 6-ին. 10 ամսվա ծառայող զինվորը դաժանորեն սպանել էր իր ծառայակից Էլխան Գուլիևին: Հարուցվել է քրեական գործ:
Սակայն այս դեպքից օրեր անց գրանցվեց հերթական դեպքը: Նոյեմբերի 14-ին ինքնաձիգով ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի մեկ այլ զինվոր` 1991թ. ծնված Զաքիր Բաբաևը: Դարձյալ հարուցվել է քրեական գործ:
ArmAr.am
Թեգեր` ադրբեջանական բանակ, ինքնաձիգ, ինքնասպանություն, Նախիջևանի զորամաս, սպանություն












