Վրաստանի կաթողիկոսի ռեվերանսը Բաքվին
Օրերս Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը, վերադառնալով Բաքվից, ուր գտնվում էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդի 60-ամյակին նվիրված միջոցառումների առիթով, իր գոհունակություն է հայտնել կատարած այցից։ Նա ասել էր, որ իր այցի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեց, թե որքան խորն են միասնության կապերը երկու ժողովուրդների միջև։
Որպես երկարամյա բարեկամության արգասիք՝ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվում վրացական եկեղեցի կառուցելու, իսկ Վրաստանի Բոլնիսի շրջանում`մզկիթը վերականգնելու մասին:
Բարեկամություն անելն, իհարկե, լավ բան է, սակայն մեզ հետաքրքրեց վրաց պատրիարքի, հետևաբար նաև` վրացական իշխանությունների կողմից մուսուլմանական աղոթատեղիների վերականգնման այդ մեծ ցանկությունը: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում իրականացվում է հարևան քրիստոնյա ժողովրդի կողմից ստեղծված մշակութային արժեքների, եկեղեցիների վերացման հստակ քաղաքականություն: Ի դեպ, ասենք, որ հայկական եկեղեցիները քանդվում կամ վրացացվում են հենց Իլյա 2-ի հրահանգով:
Գուցե երևույթի ճշգրիտ բացատրությունը պետք է փնտրել այս երկու երկրների կողմից վարվող քաղաքականության նույնականությա՞ն մեջ. ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը, զբաղված են պատմական ճշմարտությունները վերախմբագրելով, և այդ հարցում նրանց ձեռագիրը նույնն է:
Այս ամենով հանդերձ` հարց է առաջանում. քրիստոնյա Վրաստանը, որն անխնա ավերում է իր քրիստոնյա հարևանի` հայերի կառուցած եկեղեցիները, ի վիճակի՞ է սրտացավ վերաբերմունք դրսևորել մուսուլմանականի նկատմամբ: Ինչպես ասում են, կապրենք` կտեսնենեք:
ArmAr.am












