Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Խոզի գրիպից չի խուսափել Թուրքիայի առողջապահության նախարարի ընտանիքը

Նոյեմբեր 17, 2009թ. 16:39

Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բնակաչությանը` զգոն լինել և խոզագրիպի առաջին իսկ ախտանիշների դեպքում անցնել բուժզննում:

Այսօր Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 73-ի: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, խոզագրիպից հիմնականում մահանում են խրոնիկական հիվանդները, հղի կանայք և երեխաները: Ներկա պահին Թուրքիայի հիվանդանոցներում բուժվում է 250 հիվանդ, որոնցից 21-ը գտնվում է վերակենդանացման բաժնում և միացված են արհեստական շնչառության ապարատներին:

«Զաման» կայքէջի փոխանցմամբ, խոզի գրիպով վարակվել են նաև Թուրքիայի առողջապահության նախարարի որդիները: Այդ մասին հայտնել է ինքը` նախարարը, ասելով. «Իմ չորս և քսանչորս տարեկան երկու որդիները վարակվել են խոզագրիպի հարուցիչով, բայց հնարավոր է եղել  կանխել հիվանդությունը»: Ի դեպ, նախարարը  նշել է, որ Ա գրիպի համաճարակը Թուրքիայում իր գագաթնակետին կհասնի դեկտեմբեր, հունվար ամիսներին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն