Գլխավոր » Լրահոս

Հայ բուժծառայողը հայրենիքի և իր գործի նվիրյալն է

Նոյեմբեր 17, 2009թ. 18:06

buj-2Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը:  Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր:

Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորեց բուժծառայողի դերը զինված ուժերում, ապա նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, և բազմաթիվ քաղաքացիական բժիշկներ հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը: Նա ասաց, որ նաև հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ բուժծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան գերատեսչական պարգևների:

Միջոցառման ավարտին Ս. Օհանյանը եղավ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի վերանորոգված մասնաշենքում, շրջեց աշխատասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն