Գլխավոր » Լրահոս

Ոսկու հանքում մարդ է զոհվել

Նոյեմբեր 17, 2009թ. 18:30

«Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա հանքում նոյեմբերի 15- ին մարդ է զոհվել, հայտնի է դարձել «Էկոլուր»-ին:

Մահվան փաստի առթիվ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մահվան պատճառները հետաքննվում են:

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հկ- ն սեփական հետաքննությունն է անցկացնում: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում աշխատողի զոհվելու վայրի վրա, քանի որ հայտնի է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արգելք է դրել հանքանյութի արդյունահանման գոտում գտնվող Շահումյան բանավանում ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքների վրա` պատճառաբանելով մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները:

Չճշտված տվյալների համաձայն` «Deno Gold Mining»-ը ներքին հրամանով արգելել է տեղեկատվություն տրամադրել մինչեւ ընկերության պաշտոնական հաղորդագրություն  հրապարակելը, հայտնում է «Էկոլուր»-ը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն