Գլխավոր » Լրահոս

Անդրեյ Նեստերենկո. «Ռուսաստանը Ղարաբաղյան հարցում կանի հնարավորը»

Նոյեմբեր 17, 2009թ. 18:54

Ռուսաստանն անելու է ամեն ինչ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքների հասնելու համար, նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Նրա խոսքերով` Ռուսաստանը մասնակցում է բանակցային գործընթացին եւ անելու է հնարավորը` բոլորի համար ընդունելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

Ըստ Նեստերենկոյի` Ղարաբաղյան հիմնախնդիրը նուրբ ու զգայուն թեմա է, այն զուգորդվում է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, եւ Ռուսաստանը ձգտում է օգնել հիմնախնդրի հետ անմիջական առնչություն ունեցող կողմերին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն