Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանի հաղորդակցության ուղիները խոցելի են

Նոյեմբեր 17, 2009թ. 19:48

Դաղստանում, Բաքու-Մոսկվա երկաթուղու 2375-րդ կիլոմետրի վրա, պայթյուն է տեղի ունեցել: Երկաթուղին մասամբ վնասվել է: Պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք: Օրերս պայթյուն է տեղի ունեցել նաև այն խողովակաշարի վրա, որով Ադրբեջանը մտադիր էր գազ մատակարարել Ռուսաստանին: Ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի կարծիքով, ադրբեջանա-ռուսական հաղորդակցության ուղիների վրա պայթյունները կարող են կրկնվել: «Ադրբեջանի էներգետիկ և տրանսպորտային ուղիները բավականին խոցելի են»,– եզրակացնում է «Զերկալոն»:

Ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանի կարծիքով, էներգետիկ ոլորտում Թուրքիայի և Իրանի համագործակցությունն առաջին պլան է մղել իրանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու գաղափարը` ստվերելով Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից գազի արտահանման նպատակը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն