Ահմեդ Դավութօղլու. «Անկարան երբեք չի ճանաչի Երուսաղեմը` որպես Իսրայելի մայրաքաղաք»
Իսրայելի կառավարության կոշտ քաղաքական կուրսը հիմնական հիմնախնդիրն է, որ խոչընդոտում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը եւ հանգեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությանը, ըստ թուրքական «Զաման» թերթի` Մադրիդում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ նրա` իսրայելական կառավարությունը մշտապես լարվածություն է ստեղծում տարածաշրջանում` սպառնալով կամ ուժ գործադրելով: Թուրքիայի եւ Իսրայելի դիրքորոշումները խաղաղ գործընթացի վերաբերյալ տարբեր են` նկատի ունենալով, որ զինված հարձակումները Գազայի հատվածի վրա հանգեցրել են խաղաղ բանակցային գործընթացի ձախողմանը, այդ թվում` Անկարայի ջանքերի` ուղղված Սիրիայի եւ Իսրայելի միջեւ ուղիղ բանակցությունների անցկացմանը:
Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան երբեք չի ճանաչի Երուսաղեմը` որպես Իսրայելի մայրաքաղաք, եւ մշտապես հետեւում է ալ Աքսա մզկիթի հարցով ծավալվող գործողություններին: «Մենք համարում ենք, որ Երուսաղեմի արեւելյանը հատվածը պաղեստինյան տարածք է»,- ասել է նախարարը` ընդգծելով այն փաստը, որ Թուրքիայի դեսպանատունը Թել Ավիվում է, որն էլ Թուրքիան համարում է Իսրայելի մայրաքաղաք:
ArmAr.am












