Գլխավոր » Լրահոս

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Նոյեմբեր 17, 2009թ. 20:00

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ինչպես Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը, կուսակցության՝ Լեռնային ղարաբաղի ճանաչման մասին օրինածգին կառավարության բացասական գնահատականը կարող է հարուցել միջազգային հանրության եւ հայ ժողովրդի զարմանքը:

«Դա կլինի երկրորդ դեպքը, երբ կուսակցության նախագծերը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին մերծվում են խորհրդարանի կամ կառավարության կողմից, դա կարող է սխալ հասկացվել ինչպես Հայաստանում, անպես էլ արտերկրում: Այդ պատճառով էլ ես կոչ եմ անում ընդունել նախագիծը, առավել եւս, որ որեւէ տրամաբանական հակափաստարկ այդ փաստաթղթին առ այսօր չի բերվել»,- հայտարարել է Ալավերդյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն