Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքերը չեն շտապում ստորագրել արձանագրությունները, որովհետև…

Նոյեմբեր 18, 2009թ. 19:10

AT2009Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկրի խորհրդարանում խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: Նա, հանդես գալով մեջլիսի` բյուջեի պլանավորման հանձնաժողովի առջև, պատգամավորներին որոշ պարզաբանումներ է տվել Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Դավութօղլուն ասել է, որ Թուրքիային այսօր   հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում իր «շուրջը» և շեշտել է, որ դա Թուրքիայի  ընտրությամբ չէ, որ արվում է, դա պարզապես անհրաժեշտություն է: Այո, մենք մերձենում ենք Ասիայի հետ, սակայն միաժամանակ չենք հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից»:

Նաև անդրադարձ է կատարվել  հայ-թուրքական խնդրին: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն իր ելույթում ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը մոտ ապագայի գործ չէ, հետևաբար, հայթուրքական արձանագրությունները խորհրդարանի վավերացմանն ուղարկելը շտապողականություն կլինի և ոչ ճիշտ քայլ:

«Ազգայնական շարժում» կուսակցությունն էլ կիսել է այս կարծիքը և ավելացրել, որ Թուրքիայի իշխանությունները սկզբում ասում էին, որ հայթուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, իսկ այսօր ասում են, որ «Առանց Ադրբեջանի համաձայնության սահմանը չի բացվի»: Վերջիններիս հետաքրքրել է, թե կառավարությունը հարևանների հետ «զրո խնդիր» ասելով ի՞նչ է հասկանում և ինչպե՞ս է միանգամից զրոյացնելու բոլոր խնդիրները:

Դավութօղլուն ևս ընդունել է, որ դա գործնականում անհնար է, ավելին, բացառվում է այնպիսի լուծում, որը կզրոյացնի բոլոր խնդիրները: Ըստ նրա, դա ընդամենը երազանք է, որը որոշ չափով փորձում են իրականություն դարձնել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն