Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Էդվարդ Նալբանդյան. «Ո՞վ թույլ կտա կապել այդ հարցերը` ո’չ Հայաստանը, ո’չ Ղարաբաղը»

Նոյեմբեր 18, 2009թ. 20:00

NalbandianԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել  էր, թե ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման  և  ադրբեջանցի փախստականների  վերադարձի հարցը։

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ առնչությամբ հայտարարեց.

Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք է  հստակեցնեմ, որ Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում։ Հիշեցնեմ, որ մոտ մեկ տարուց ավելի ադրբեջանցիները հրաժարվում էին բանակցել մադրիդյան փաստաթղթի հիման վրա, նույնիսկ լռում էին, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի,-հայտարարել է արտգործնախարարը, հավելելով. «Այսօր քննարակվում է միայն մեկ հաց, դա Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ղարաբաղյան հիմնախնդրի փոխշաղկապվածության հարցին, Հայաստանի ԱԳ նախարարը խորհրդարանականներին վստահեցրեց. «Քանի՞ անգամ պետք է ասվի, որ դուք համոզված լինեք` ո՞վ է կապելու այդ հարցերը, ո՞վ է թույլ տալու կապել դրանք`ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը և ոչ էլ միջազգային հանրությունը և հատկապես, եռանախագահները. Նրանք բազմիցս հայտարարել են, որ այդ գործընթացները միմյանց հետ կապ չունեն»:

Է. Նալբանդյանը միաժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի «պարտվողականության մասին խոսք չի կարող գնալ: Նալբանդյանը հայտարարեց, որ «պարտվողականության մասին խոսք չի կարող գնալ»: Ընդգծեց, որ ստորագրված արձանագրություններում «պարտվողականության  կամ ազգային անվտանգությունը թուլացնելու և զիջումների, նահանջների մասին խոսք չի գնում: Այսօր մենք Թուրքիայի հետ խոսում ենք հավասարը հավասարի հետ և այդ հնարավորությունը ստեղծվել է միջազգային հանրության աջակցության շնորհիվ», -հայտարարեց Հյաստանի Աևտաքին գերատեսչության նախարարը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն