Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Դմիտրի Մեդվեդև. «Դրական առաջընթաց կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»

Նոյեմբեր 19, 2009թ. 12:09

Dmitry MedvedevԵրեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: Սակայն դա դեռ առիթ չէ, որպեսզի իրավիճակը դրամատիզացնենք: Ընդհակառակը, անհրաժեշտ է մոտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ճանապարհներ որոնել ներկայումս Անդրկովկասում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ կան Արևմուտքի հետ համագործակցության նաև դրական օրինակներ: Այդպիսին Մեդվեդևը համարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. «Այնտեղ կա դրական առաջընթաց: Դա օրինակ է, թե ինչպես մենք կարող ենք կամ կարող էինք համագործակցել, եթե անցած տարվա օգոստոսին չլիներ հայտնի ագրեսիան»:

Մեդվեդևի խոսքերի համաձայն, Ռուսաստանը հակասություններ չունի ԵՄ հետ նաև Իրանին, Աֆղանստանին,  Պակիստանին վերաբերող հարցերում:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն