Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանը նյարդայնացած է` ԼՂՀ-ին փող են տալիս

Նոյեմբեր 19, 2009թ. 15:29

Ադրբեջանցիները խիստ վիրավորված են Միացյալ Նահանգներից։ Նրանց կարծիքով, «շատ անարդար մի փաստ է գրանցվել», որը վերանայման անհրաժեշտություն ունի։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-կողմից ԼՂՀ-ին դրամական օժանդակություն  ցուցաբերելուն։ Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունին  խառնվել են նաև ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ, որոնք հայտարարում են, թե  ամերիկյան կառավարությունը հավասարապես պետք է օգնության ձեռք մեկնի ԼՂՀ –ի` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքներին։ Նման դիտարկումը, մեղմ ասած, չիմացության հետևանք է:

ԱՄՆ սենատում, սակայն, Արցախյան խնդրից իրազեկ ու միջազգային իրավունքի գիտակ մարդիկ էլ կան, որոնք շատ լավ են հասկանում, որ Արցախից  գնացած ադրբեջանցիներից և ոչ մեկը փախստական չէ, քանի որ նրանցից  և ոչ մեկը միջազգային իրավունքում ամրագրված «փախստական» հասկացությանը չի համապատասխանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն