Գլխավոր » Լրահոս

Արգավանդում վերակառուցվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին

Նոյեմբեր 19, 2009թ. 16:58

Արմավիրի թեմի Առաջնորդարանից տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 14-ին օծվել է Արմավիրի տարածաշրջանի Արգավանդ համայնքի վերանորոգված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի  հանդիսապետությամբ, թեմի հոգևորականների մասնակցությամբ, Արմավիրի  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, համայնքապետի և հավատացյալ ժողովրդի ներկայությամբ:

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել էր դեռևս 1800-ական թվականներին, սակայն այն այլևս չէր գործում: 1960-ականների վերջին գյուղացիների միջոցներով եկեղեցու ավերակների տեղում  մի փոքր մատուռ էր կառուցվել, որն էլ ծառայում էր որպես սրբավայր հավատացյալների համար:

Մինչև 2008թ.-ի սկիզբը Սուրբ Հովհաննես մատուռը կիսավեր վիճակում էր: Աստծո կամքով  եկեղեցուն նոր ծնունդ տվեց Արգավանդ գյուղի զավակ, այժմ Ուկրաինայում բնակվող  Հայկ Մովսիսյանը, ում հոր պապը` Տ. Պողոս քահանան, եղել է այդ եկեղեցու հոգևոր սպասավորը և թաղվել եկեղեցում:

Նոր եկեղեցին կառուցվեց այն տեղում, ուր  նախկինում գտնվում էր Սուրբ Հովհաննես մատուռը: Այն կառուցվեց Հայկ Մովսիսյանի  բարերարությամբ, ով Ուկրաինայի  հայկական համայնքի նախագահի տեղակալն է:

Բարերար Հայկ Մովսիսյանին իր օրհնությունը և մեծագույն գնահատանքը հայտնեց Սրբազան հայրը£ Եկեղեցաշեն բարերարին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրեց  Մովսես Խորենացի շքանշանով:

Իսկ Ուկրաինայում բնակվող Բաղմանյաններ ընտանիքի կողմից եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն