Հայաստանի կառավարությունն օժանդակում է կառուցապատողներին
«Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին»,-ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իրականում այս պահին կառավարությունն ընդամենը 3.5 մլրդ դրամի երաշխիք է տվել. «Տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 %-ից ավելի աստիճան պետք է լինի»,-ներկայացրել է ՀՀ վարչապետը: Նման պայմաններով գումարների հատկացումը երաշխավորում է, որ շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն: Բնակարանային պահանջարկը խթանելու համար հիպոթեքային շուկա է ներմուծվում 12 մլրդ դրամ, իսկ այդ պահանջարկի համար անհրաժեշտ է բնակարանների առաջարկ, ինչի համար կրկին գումարներ են անհրաժեշտ: Վերջին հաշվով, ինչպես եզրակացնում է ՀՀ վարչապետը, տրամադրվող գումարներն իրականում ուղղակի «չնչին են»:
ArmAr.am












