Նաիրա Զոհրաբյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների գործընթաց է»
Նոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին:
Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ կարող են հաստատվել նաև տնտեսական ոլորտում: Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը կարևորեց Ֆրանսիայի, որպես ԵՄ-ի առանցքային երկրներից մեկի դերակատարությունն ու փորձը եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում փոխգործակցությունը կլինի շատ ավելի ակտիվ:
Մեկ անգամ ևս շեշտելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումըª հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում£ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` տիկին Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատեց, որ հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ աղերս չունի ԼՂ հարցի կարգավորման հետ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բազմիցս փաստել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները£ Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին, Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը և կողմ է տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հետեւողականորեն խոչընդոտվում են հարևան Ադրբեջանի կողմից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը վերահաստատեց Ֆրանսիայի պատրաստակամությունը փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:
ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ












