Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանի նավթը կսպառվի 20-30 տարի հետո

Նոյեմբեր 19, 2009թ. 19:03

naftՓորձագետների հաշվարկով, Ադրբեջանի նավթի պաշարներն առաջիկա 20-30 տարվա ընթացքում կսպառվեն: Նավթի արդյունահանման առավելագույն ցուցանիշ կգրանցվի 2010 թվականին` տարեկան 370 մլն բարել, իսկ հաջորդ 15 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կնվազի մինչև 100 մլն բարելը: Ուստի, Ադրբեջանի առաջ ծառանում է նավթային սահմանափակ եկամուտն արդյունավետ օգտագործելու խնդիրը:

Ադրբեջանի բնակչությունն ակնկալում է, որ նավթային եկամուտի մեծացմանը զուգահեռ պետք է ավելանա նաև իր եկամուտը: Մինչդեռ դա հակասում է «սև օրվա» և ապագա սերունդների համար փող «հետ գցելու» ադրբեջանական  ռազմավարությանը, ինչ նպատակով 1999թ. ստեղծվել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը: Այսօր Ադրբեջանը ստիպված է զգալի միջոցներ վերցնել այդ հիմնադրամից` ընթացիկ ծախսերը հոգալու համար: Եթե այդպես շարունակվի, ապա գալիք սերունդներին բաժին կհասնեն միայն աղտոտված շրջակա միջավայրն ու ժանգոտված ու անպետք խողովակները:

Ադրբեջանի 2010թ. բյուջեն 2009-ի բյուջեի համեմատ նվազել է համարյա մեկ հինգերորդով` 18.9%-ով: Դա այն դեպքում, երբ նավթի արդյունահանման ծավալն Ադրբեջանում մոտենում է հաշվարկված առավելագույնին: Սա վկայում է, որ Ադրբեջանի տնտեսությունը դեռ երկար ժամանակ ոչ միայն չի կարող ազատվել նավթային կախվածությունից, այլև այդ կախվածությունն ավելի է ուժեղանալու: Տնտեսագետ Ռամին Իսաևի կարծիքով, նավթային եկամտի մեծ մասի անարդյունավետ ծախսումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Իսկ Ադրբեջանում իրավիճակը հենց այդպիսին է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն