Երախտագիտություն` Կարեն Ավանեսյանին
Նոյեմբեր 19, 2009թ. 19:18
Նոյեմբերի 18-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Մեդալը մեր ճանաչված ու սիրված հայրենակցին հանձնել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
ArmAr.am












