Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Ստեփան Գրիգորյան. «Մեդվեդևի հայտարարությունը չպետք է միայն բացասական տեսանկյունից դիտել»

Նոյեմբեր 19, 2009թ. 19:31

Stepan GrigoryanԵրեկ Ստոկհոլմում` Ռուսաստան-Եվրամիություն

գագաթնաժողովի ժամանակ,  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրում  կա դրական առաջընթաց: Մեկնաբանելով Մեդվեդևի հայտարությունը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս հայտարարությունը միայն բացասական տեսանկյունից չպետք է դիտենք: Այո, նման բարձր ատյաններում, նման բարձրաստիճան անձի կողմից Արցախի հարցի բարձրացումը մտահոգիչ է մեզ համար ու բացասական, քանի որ, գիտենք, որ այսօր Արցախի հարցի կարգավորման մասին դեռ խոսք լինել չի կարող: Փաստորեն, հակասություն է առաջ գալիս»,-ասում է Ստ. Գրիգորյանը: Ըստ քաղաքագետի, այլ հարց է, թե ո՞ւմ է  ձեռնտու նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Արցախի հարցի վերհանումը. «Հայաստանի  խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելը ժամանակ է տալիս մեր դեմ աշխատել ցանկացողներին, նրանց, ովքեր դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և նրանց, ովքեր փորձում են Արցախի հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Եվ շատ հնարավոր է, որ ադրբեջանցիները համոզեն Ռուսաստանին` բարձրաձայնել Արցախի հարցի  մասին»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն