Գլխավոր » Լրահոս

Մեկնարկեց հեռուստամարաթոնը

Նոյեմբեր 19, 2009թ. 19:02

Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի ևս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական  հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով    Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ  համաեվրոպական:

Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն