Ապրիլի 1-ից գազի գինը կկազմի 180 դոլար
Նոյեմբեր 20, 2009թ. 11:01
2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը կկազմի 180 դոլար՝ 1000 խմ համար: Նախկինում ՀայՌուսգազարդի և Գազպրոմի միջև կնքված պայմանագրի համաձայն 2010 թ. ապրիլի 1-ից 1000 խմ գազի գինը պետք է կազմեր 200 դոլար: Սակայն համաշխարհային շուկայում նավթի գնի անկման պատճառով իջել է նաև գազի գինը։












