Թուրքիա-Իրան մերձեցումն այլևս իրողություն է
Թուրքիան շարունակելու է աջակցել Իրանին: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նա ասել է, թե Անկարան ամեն կերպ փորձելու է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների լուծմանը: Ըստ նրա, Թուրքիան տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղաղության, կայունության կամուրջ:
Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիա-Իրան մերձեցումն այլևս իրողություն է: Հիշեցնենք, որ Դավութօղլուն երկրի խորհրդարանում այս առիթով հայտարարել էր, որ Թուրքիան միաբևեռ երկիր չէ, և որ իրենց աշխարհագրական դիրքն է իրենց թելադրում` վարել նման քաղաքականություն:
Հետևապես, ըստ Դավութօղլու, դա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն: Նրա գնահատմամբ, իրենք պարտություն կկրեն, եթե արտաքին քաղաքականության ոլորտում նման քայլեր չձեռնարկեն:
ArmAr.am












