Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում պատրաստվում են Էրդողանի վաշինգտոնյան այցին

Նոյեմբեր 20, 2009թ. 13:21

Դեկտեմբերի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ:  Այսօր արդեն Անկարայում քննարկվում  են   Էրդողան-Օբամա հանդիպման հնարավոր հարցերը:

Ինչպես տեղեկացնում են թուրքական և ամերիկյան դիվանագիտական աղբյուրները, Վաշինգտոնում կողմերը քննարկելու են Իրանին, Աֆղանստանին, Մերձավոր Արևելքին, Եվրամիությանը, էներգետիկային առնչվող հարցեր:  Հայտնի է դարձել, որ օրակարգային հարցերից է նաև Արցախյան հիմնախնդիրը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրք վերլուծաբանների գնահատմամբ, Էրդողանը այցի ընթացքում ԱՄՆ նախագահին որոշ պարզաբանումներ է տալու Թուրքիայի որդեգրած նոր քաղաքականության վերաբերյալ: Մինչդեռ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ  իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որևէ երկրի ցուցումով: Թե ինչպիսին կլինի Թուրքիայի դիրքորոշումը էրդողանի ամերիկյան այցից հետո, լրատվամիջոցների կարծիքով` անկանխատեսելի է: Միայն հայտնի է, որ Թուրքիան պատրաստ չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն