«Սահմանը փակողը թուրքն է, թող ինքն էլ բացի»
Նոյեմբեր 20, 2009թ. 16:21
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վավերացման հավանականությանը, ասաց. «Սպասում ենք, թե ինչ գնահատական կտա Թուրքիայի մեջլիսը: Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկի սահմանի բացման հարցը և որոշի այն բացել, սահմանը չի բացվի, որովհետև սահմանը փակողը Թուրքիան է, ուրեմն, ինքն էլ պետք է այն բացի»:
ArmAr.am












