Գլխավոր » Լրահոս

Ավագանիում ծագող վեճերի պատճառը օրենքների չիմացությունն է

Նոյեմբեր 20, 2009թ. 16:00

«Երևանի ավագանին կայացման փուլում է. մինչև մի քանի անգամ ավագանու ներկայացուցիչները չկռվեն, չեն ամրանա». Երևանի ավագանիում`ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ծագած անհամաձայնությունների մասին այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Նա վստահ է, որ  ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններ չեն կարող լինել և ավագանու երկու կուսակցությունները չեն կարող հարաբերությունները մեկմեկու հետ  չհամաձայնեցնել:

Գալուստ Սահակյանն իրեն բնորոշ անմիջականությամբ մի փոքր էլ բացեց խաղաքարտերը. նրա փոխանցմամբ պարզվում է, որ ավագանու անդամները ծանոթ չեն ՀՀ օրենքներին, ինչն էլ հաճախ  հակասությունների պատճառ է դառնում: Բարեբախտաբար, հակասությունները հանդարտվում են, երբ նրանք ժամանակ են գտնում ու ընթերցում են օրենքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն