Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Գալուստ Սահակյան. «Ջինսով դիվանագիտական հարաբերությունների գնալը մեծ էֆեկտներ չի ունենա»

Նոյեմբեր 20, 2009թ. 15:10

Galust SahakyanԱյսօր «Փաստարկ» մամուլի  ակումբի հյուրը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էր: Նրան ուղղված հարցերի շարքում հնչեցին նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` շքեղ մեքենա վարելու և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցեր:

Գալուստ Սահակյանը, չանտեսելով  լրագրողների հետաքրքրասիրությունը, այն է` պարզաբանել Արմեն Աշոտյանի նվեր ստացած մեքենայի առնչությամբ իր իսկ կողմից հնչեցրած` «քյասիբի տպավորություն չթողնենք» արտահայտությունը, այս անգամ ոչ թե կրկնեց իր խոսքերը, այլ ասաց, որ ինքը «մանրակրկիտ» չի ուսումնասիրում, թե ով ինչ ունի, սակայն շքեղ մեքենաներն անհրաժեշտ են դրսից եկած հյուրերին պատշաճ դիմավորելու և ներկայանալու համար: Ապա հավելեց, որ «ջինսով դիվանագիտական հարաբերությունների գնալիս մեծ էֆեկտներ չենք ստանա»:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի կուսակցական դառնալուն, Գալուստ Սահակյանը դա համարեց շատ սովորական քայլ. ասաց, որ վարչապետն իրենցից մեկն է, և խորհուրդ տվեց այդտեղ սենսացիա կամ քաղաքական խնդիրներ չփնտրել:  Բացի այդ, ըստ Սահակյանի, ՀՀԿ անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի, միայն պետք է դիմում ներկայացնի և սպասի քննարկումների ավարտին: Վարչապետը ևս կուսակցության շարքերն ընդունվելու համար այս ճանապարհն է անցել` դիմում է տվել, մի քիչ սպասել է ու դարձել ՀՀԿ-ական:

Այն հարցին, թե դրանով երկիրը չի՞ գնում դեպի  «միահեծան» կառավարում, երբ իշխանության բոլոր թևերում ղեկը միայն հանրապետականների ձեռքին է, կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Միահեծան իշխանության մասին խոսք լինել չի կարող: Մենք բոլորս ընդամենը մի թիմի անդամներ ենք, ունենք կուռ կուսակցական կառույցներ, որոնց երաշխավորը երկրի նախագահն է»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն