ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ՙԱգոյի՚ խմբի անդամներին
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Զրուցակիցները նաև համաձայնեցին, որ այդ առաջընթացն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը` խրախուսելով հասարակության վստահությունը պետական հաստատությունների հանդեպ և հանրային համաձայնության ձևավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն












