Դավութօղլուն հապշտապ մեկնել է Իրան
Նոյեմբեր 20, 2009թ. 19:34
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդիպելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, Դավութօղլուն, որ գտնվում էր Քաբուլում` Համիդ Քարզայի երդման արարողությանը մասնակցելու նպատակով, հապշտապ մեկնել է Իրան: Այս հանդիպումը, ըստ վերլուծաբանների, շատ կարևոր է, քանի որ այն համընկնում է Բրյուսելում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է, որ այս հարցում ինքը պաշտպանում է Իրանի քաղաքականությունը, և պետք չէ արգելել վերջինիս իրականացնելու իր` միջուկային էներգիա ունենալու ցանկությունը:
ArmAr.am












