Գլխավոր » Լրահոս

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան

Նոյեմբեր 20, 2009թ. 19:36

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն երեկ` նոյեմբերին 19-ին, այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այդ մասին հայտնել է պատրիարքարանի մամլո գրասենյակը։  Նա  հանդիպել է պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ հայ համայնքի կենցաղին, նրա ներկային և անցյալին, ինչպես նաև խնդիրներին։ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ այցելության համար և տեղեկություններ հայտնել նրան հուզող խնդիրների շուրջ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն